ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
24.05.2024
Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրի Ծովագյուղ-Ճամբարակ խճ.7.8 կմ N 1 և 780 հասցեներում նախատեսվող հանգստյան գոտու և շվաքարանի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով համաձայն` 2024թ. հունիսի 03-ին՝ ժամը 16:00-ին քաղաքացի Ա. Խաչատրյանի կողմից, Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրի 24-րդ փողոց 6-րդ նրբանցք 78 շենքում կկայանա Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրի Ծովագյուղ-Ճամբարակ խճ.7.8 կմ N 1 և 780 հասցեներում նախատեսվող հանգստյան գոտու և շվաքարանի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ քննարկում):
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝ հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն»  ՊՈԱԿ-ին:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, 011/22-02-17, 011/22-02-18: