08.12.2021
«Արարատ-Ճանշին» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Արարատի մարզի Արարատի տրավերտինների և կավերի հանքավայրի 7-C1-II ենթաբլոկի ընդլայնված տեղամասի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ դեկտեմբերի 16-ին, ժամը 12:00-ին Արարատի մարզի Ավշարի համայնքապետարանում Ձեր լիազորությունների շրջանակներում կազմակերպել և իրականացնել՝ «Արարատ-Ճանշին» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Արարատի մարզի Արարատի տրավերտինների և կավերի հանքավայրի 7-C1-II ենթաբլոկի ընդլայնված տեղամասի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ)։
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: