«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀկառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ. նոյեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ին, Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (ՀՀ, ք. Երևան, Խուդյակովի փողոց հ. 222) տեղի կունենա «Տոտեմ բիզնես կենտրոն» ՓԲ ընկերության կողմից ներկայացված, ք. Երևանի Ավան վարչական շրջանի Աճառյան փողոց 40/43 հասցեում գոյություն ունեցող արտադրական համալիրը բազմաֆունկցիոնալ հասարակական համալիրի վերակառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: