ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
02.08.2021
«Տիկ-Մետ» ՍՊԸ կողմից Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Մաշտոցի փողոց, 2-րդ փակուղի` 0,9/10,9/11 հասցեներում նախատեսվող բանեցված կապարաթթվային մարտկոցների հավաքման և պահման գործունեության ՇՄԱ նախնական գնահատման հայտ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, խնդրում եմ 2021թ. օգոստոսի 13-ին ժամը 11:00-ին Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի համայնքապետարանի շենքում տեղի կունենա «Տիկ-Մետ»  ՍՊ ընկերության կողմից Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Մաշտոցի փողոց, 2-րդ փակուղի` 0,9/10,9/11 հասցեներում նախատեսվող բանեցված կապարաթթվային մարտկոցների հավաքման և պահման գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /երկրորդ փուլ/: 

Խնդրում եմ ապահովել համապատասխան ազդակիր համայնքի և շահագրգիռ հանրության մասնակցությունը հանրային քննարկումներին։ Դրանց արձանագրությունը, տեսաձայնագրությունը, ինչպես նաև արված առաջարկություններն ու դիտողությունները ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, ներկայացնել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին: