22.02.2021
Տիգրան Հակոբյանի կողմից ներկայացված Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Նուբարաշենի 2/4 հասցեում նախատեսվող ավտոգազալիցքավորման ճնշումային կայանի հանրային քննարկումների վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ. մարտի 2-ին ժամը 11:00-ին Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (ք. Երևան, Սասունցի Դավիթ փողոց 87) տեղի կունենա Տիգրան Հակոբյանի կողմից ներկայացված Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Նուբարաշենի 2/4 հասցեում նախատեսվող ավտոգազալիցքավորման ճնշումային կայանի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /2-րդ հանրային քննարկում/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: