16.05.2022
«Տիգրան-1» բազալտի երևակման 1-ին և 2-րդ տեղամասերում կատարվելիք երկրաբանական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն՝ 2022թ մայիսի 31-ին ժամը 12:00-ին Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Կամարիս բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում կիրականացվի «Դայնամայն» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Կոտայքի մարզի «Տիգրան-1» բազալտի երևակման 1-ին և 2-րդ տեղամասերում կատարվելիք երկրաբանական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում /երկրորդ փուլ/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: