ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
14.06.2021
«Թեղուտ» ՓԲ ընկերության լեռնահարստացման կոմբինատում առաջացող թափոնների պահման/տեղադրման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

 «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, խնդրում եմ 2021թ. հունիսի 24-ին ժամը 14:00-ին Շնողի համայնքապետարանի շենքում (հասցե՝ Լոռու մարզ, ք. Շնող, 2 փող. շ. 4/3  հասցեում տեղի կունենա «Թեղուտ» ՓԲ ընկերության լեռնահարստացման կոմբինատում առաջացող թափոնների պահման/տեղադրման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /երկրորդ փուլ/: 
Անհրաժեշտ է հանրային քննարկումներն իրականացնել Պարետի 2020թ․մայիսի 14-ի N74 որոշման պահանջներին համապատասխան:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: