«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով համաձայն` 2023թ. հոկտեմբերի 19-ին Տավուշի մարզի Դիլջանի համայնքի ղեկավարի նստավայրում կազմակերպել և իրականացնել՝ «Կայուն Զարգացման Ներդրումային Հիմնադրամ»-ի կողմից ներկայացված Թեղուտ (ժամը՝ 11:30-ին) և Աղավնավանք (ժամը 12:00-ին) բնակավայրերում ջրագծի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունների վերաբերյալ հանրային քննարկում (4-րդ քննարկում):
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝ հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, 011/22-02-17, 011/22-02-18: