ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
13.01.2023
«Ավ Մայնինգ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «Քարաթափի» ԱԿԽ հանքավայրի 1-ին տեղամասում նախատեսվող երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի հանրային քննարկման չեղարկման վերաբերյալ

2023թ հունվարի 13-ին, ժամը 12-00-ին Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Արտամետ բնակավայրի ղեկավարի նստավայրում «Ավ Մայնինգ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Արտամետ բնակավայրի տարածքում գտնվող «Քարաթափի» ԱԿԽ հանքավայրի 1-ին տեղամասում նախատեսվող երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային ծանուցում և քննարկումները (2-րդ քննարկում) չեղարկվում են տեխնիկական պատճառներով: