01.04.2021
«ՍՎ և ԳԱ» ՍՊԸ կողմից ներկայացված Արաբկիր վարչական շրջանի Քանաքեռ հ.13 հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման հանրային քննարկումների վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ. ապրիլի 14-ին, ժամը 12:00-ին Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ Նաիրի Զարյան հ.27) տեղի կունենան ՝ ««ՍՎ և ԳԱ» ՍՊԸ կողմից ներկայացված Արաբկիր վարչական շրջանի Քանաքեռ հ.13 հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /երկրորդ փուլ/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: