ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
11.01.2024
«Սան Սոլար» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «Սան 1» և «Սան 2» արևային էլեկտրակայանների կառուցման ՇՄԱԳ հաշվետվությունների վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով համաձայն` 2024թ. հունվարի 24-ին՝ ժամը 15:00-ին և 15 :30-ին, Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Լեռնագոգ բնակավայրի դպրոցի շենքում տեղի կունենա « Սան Սոլար » ՍՊԸ-ի կողմից ներկայացված «Սան 1» և «Սան 2» արևային էլեկտրակայանների կառուցման ՇՄԱԳ հաշվետվությունների վերաբերյալ հանրային քննարկումներ (4-րդ քննարկում):
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝ հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն»  ՊՈԱԿ-ին:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, 011/22-02-17, 011/22-02-18: