ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
16.12.2025
«ՍՏՈՒԴԻՈ 23» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում ֆուտբոլի դպրոցի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման (խմբ. 28.12.23 N 2343-Ն) հավելվածի՝ 2025 թվականի դեկտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ին, Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ՍՏՈՒԴԻՈ 23» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում ֆուտբոլի դպրոցի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Երևանի քաղաքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին  (հասցե՝ ք. Երևան,  Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am):  հեռ. 011 220 218