«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հ0-110-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2014 թ. նոյեմբերի 19-ի N1325-Ն որոշման հավելվածի համաձայն՝ 2024թ. նոյեմբերի 27-ին՝ ժամը 12:00-ին, Արագածոտնի մարզի Թալին համայնքի Արագածավան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ՍԹՈՈՒՆ ԱՅԼՆԴ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Արագածոտնի մարզի Արտենիի օբսիդիանի հանքավայրի 3-րդ տեղամասի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային իրազեկում և քննարկում (4-րդ հանրային քննարկում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան Բուզանդի 1/3 հասցեում, Թալինի համայնքապետարանում կամ վերջինիս պաշտոնական կայքում: Հեռ. 011 220 218