«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված՝ 2022թ. նոյեմբերի 25-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արցախի փողոց 4/50 հասցեում տեղի կունենա «ՍՏԵՐԻԼ ՎԵՅՎ» ՓԲԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ նախատեսվող կլինիկական և այլ օրգանական թափոնների վնասազերծման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում (4-րդ փուլ):
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝ հաշվետվության վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, 011/22-02-17,011/22-02-18: