ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
24.02.2025
«Սրապյաններ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Շիրակի մարզի Հովունիի տուֆերի հանքերևակումում կատարվելիք երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների» շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2025թ. մարտի 7-ին՝ ժամը 12.00-ին, Արագածոտնի մարզի Թալին համայնքի Դաշտադեմ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Էներջի Էս Ջի Էս» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ Արագածոտնի մարզի Թալին համայնքի Դաշտադեմ Սաիդներ դաշտամիջյան փողոցի թիվ 1 և թիվ 3 հողամասերում արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային ծանուցում և քննարկում (2-րդ հանրային լսում)Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N2343-Ն որոշման հավելվածի՝ 2025 թվականի մարտի 12-ին՝ ժամը 14:00-ին Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Հովունի բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Սրապյաններ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Շիրակի մարզի Հովունիի տուֆերի հանքերևակումում կատարվելիք երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների» շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Ախուրյանի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում:
Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝envexpertise@env.am),  հեռ. 011 220 218: