03.03.2021
«Սքայ Բիլդինգ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Արշակունյաց պողոտա 9/2 հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի համալիրի հանրային քննարկումների վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ. մարտի 15-ին ժամը 12:00-ին Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (Արաբկիր վարչական շրջան, Տերյան փողոց 44) տեղի կունենա «Սքայ Բիլդինգ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Արշակունյաց պողոտա 9/2 հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի համալիրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /2-րդ հանրային քննարկում/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: