ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
19.10.2023
«Սոլար-Սթար» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Շիրակի մարզի Անի համայնքի Բագրավան բնակավայրի, 17-րդ փողոց, թիվ 6/1 հողամասում արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի» կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով համաձայն` 2023թ.նոյեմբերի 1-ին ժամը 12:00-ին Շիրակի մարզի Անի համայնքի Բագրավան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում Ձեր լիազորությունների շրջանակներում կազմակերպել և իրականացնել «Սոլար-Սթար» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Շիրակի մարզի Անի համայնքի Բագրավան բնակավայրի, 17-րդ փողոց, թիվ 6/1 հողամասում արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի» կառուցման  շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում /երկրորդ փուլ/:
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝ հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն»  ՊՈԱԿ-ին:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, 011/22-02-17, 011/22-02-18: