ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
15.02.2021
«Սիթի Սենթր Դիվելըփմենթ» ՓԲ ընկերության կողմից նախատեսվող Երևան քաղաքի 33-րդ թաղամասի կառուցապատման հանրային քննարկումների վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ. փետրվարի 25-ին ժամը 11:00-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի շենքում (հասցե՝ ք. Երևան, Տերյան փ. 44) տեղի կունենա «Սիթի Սենթր Դիվելըփմենթ» ՓԲ ընկերության կողմից նախատեսվող Երևան քաղաքի 33-րդ թաղամասի կառուցապատման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ  հանրային քննարկումներ /երկրորդ փուլ/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: