ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
22.02.2021
«Սիփան հյուրանոց» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Բարեկամության հրապարակ N1 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքերի և առևտրի կենտրոնի կառուցման աշխատանքային նախագծի հանրային քննարկումների վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ. մարտի 4-ին ժամը 12:00-ին Կոտայքի մարզի Աբովյանի քաղաքապետարանում տեղի կունենա  «Սիփան հյուրանոց» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Բարեկամության հրապարակ N1 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքերի և առևտրի կենտրոնի կառուցման աշխատանքային նախագծի  շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: