ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
02.06.2021
«Սիփան Հյուրանոց» ՍՊ ընկերության կողմից ներկայացված, Աբովյան քաղաքի, Բարեկամության հրապարակի 3/1 հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի շենքերի և առևտրի կենտրոնի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, խնդրում եմ 2021թ. հունիսի 11-ին, ժամը 11։00-ին, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ղեկավարի նստավայրում (ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Աբովյան, Բարեկամության հրապարակ 1) տեղի կունենա «Սիփան Հյուրանոց» ՍՊ ընկերության կողմից ներկայացված, Աբովյան քաղաքի, Բարեկամության հրապարակի 3/1 հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի շենքերի և առևտրի կենտրոնի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: