24.05.2021
«Սիմագ» ՍՊԸ կողմից Աջափնյակ վարչական շրջանի, Սիլիկյան թաղամաս փ. 10, 85 հասցեում նախատեսվող սիլիցիումի երկօքսիդի արտադրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված 2021թ. հունիսի 7-ին ժամը 11:00-ին Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում /հասցե՝ ք, Երևան փ. Ա. Սարգսյան, շենք 5/ տեղի կունենա «Սիմագ» ՍՊԸ կողմից Աջափնյակ վարչական շրջանի, Սիլիկյան թաղամաս փ. 10, 85 հասցեում նախատեսվող սիլիցիումի երկօքսիդի արտադրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /չորրորդ փուլ/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: