Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-110-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2014 թ. նոյեմբերի 19-ի N1325-Ն որոշման հավելվածի՝ 2025 թ. մարտի 5-ին՝ Շիրակի մարզի Աշոցք խոշորացված համայնքի Գոգհովիտ՝ ժամը 12։00-ին, Ցողամարգ՝ 14:00-ին, բնակավայրերի վարչական ղեկավարների նստավայրերում տեղի կունենան «Արծաթե Սյուն» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Շիրակի մարզի Գոգհովիտի բազալտների հանքավայրի արդյունահանման աշխատանքների վերաբերյալ 2-րդ հանրային քննարկումները:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Աշոցքի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում:
Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝envexpertise@env.am), հեռ. 011 220 218:
