«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, խնդրում եմ 2021թ. օգոստոսի 5-ին, ժամը 12:00-ին Գեղարքունիքի մարզպետարանում կազմակերպել և իրականացնել «Հայնախագիծ» ԲԲ ընկերության կողմից փորձաքննության ներկայացված՝ Գեղարքունիքի մարզի «Գեղարքունիք-3» «Գեղարքունիք-4» և «Գեղարքունիք-8» միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծերի շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական գնահատման հաշվետվությունների և դրանց փորձաքննական գործընթացի վերաբերյալ հանրային քննարկումներ /չորրորդ փուլ/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Շրջակա միջավայրի նախարարության և Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնական կայք էջերում (http://env.am/), (mta@mta.gov.am):