ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
09.07.2021
«ԱՆՆԱ ՀԱՆՔ» ՍՊԸ Արագածոտնի մարզի Շողակնիի տուֆերի երևակումում կատարվելիք երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, խնդրում եմ 2021թ. հուլիսի 19-ին ժամը 13:00-ին Ապարան խոշորացված համայնքի Շողակն վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ԱՆՆԱ ՀԱՆՔ» ՍՊԸ Արագածոտնի մարզի Շողակնիի տուֆերի երևակումում կատարվելիք երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /երկրորդ փուլ/: 
Անհրաժեշտ է հանրային քննարկումներն իրականացնել Պարետի 2020թ․մայիսի 14-ի N74 որոշման պահանջներին համապատասխան:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: