Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի (այսուհետ՝ Հավելված)՝ 2024թ. սեպտեմբերի 30-ին՝ ժամը 12:00-ին, Երևանի Շենգավիթի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Շող-Մակ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ Շենգավիթ վարչական շրջանի Արտաշատի խճուղի 2/14 հասցեում նախատեսվող արտադրական շենքի կառուցման՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության և փորձաքննական գործընթացի վերաբերյալ հանրային լսում (2-րդ հանրային լսում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ expertise@env.am):