ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
01.08.2022
«Տրավերտին» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ օգտակար հանածոյի արդյունահանման ընդլայնման նպատակով շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն՝  2022թ օգոստոսի 10-ին, ժամը 12:00-ին Արարատի մարզի, Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում կիրականացվի «Տրավերտին» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Արարատի մարզի Արտավազդի օնիքսանման մարմարի, Տրավերտինի և գունավոր բրեկչիաների հանքավայրի տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման ընդլայնման նպատակով շրջակա միջավայրի վրա ազդեցության  գնահատման հաշվետվության  վերաբերյալ հանրային քննարկում (4-րդ փուլ)։ 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ․ 011 22 02 18: