02.08.2022
«Ստերիլվեյվ» ՓԲԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ կլինիկական և այլ օրգանական թափոնների վնասազերծման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն՝ 2022թ օգոստոսի 11-ին՝ ժամը 11:00-ին, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում /հասցե՝ փ. Գարեգին Նժդեհ, հ. 26/ տեղի կունենա «Ստերիլվեյվ» ՓԲԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ կլինիկական և այլ օրգանական թափոնների վնասազերծման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ․ 011 22 02 18: