19.07.2022
«ՍՆԱՏ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Արագածոտնի մարզի Թալին-1 տուֆերի հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն՝ 2022թ հուլիսի 29-ին՝ ժամը 12:00-ին, Արագածոտնի մարզի Թալին համայնքի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա՝ «ՍՆԱՏ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Արագածոտնի մարզի Թալին-1 տուֆերի հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: