14.06.2022
«Շող-Մակ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Արտաշատի խճուղի հ.2/14 հասցեում նախատեսվող արտադրական շենքի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն 2022թ. հունիսի 28-ին՝ ժամը 11:00-ին, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Շող-Մակ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Արտաշատի խճուղի հ.2/14 հասցեում նախատեսվող արտադրական (կարի արտադրամաս) շենքի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ) :
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: