01.08.2022
«Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղի 2021-2030թթ. կառավարման պլանի» շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական գնահատման հաշվետվությունների և դրա փորձաքննական գործընթացի վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն՝ 2022թ. օգոստոսի 15-ին, ժամը 12:00-ին Տավուշի մարզպետարանում կիրականացվի «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղի 2021-2030թթ. կառավարման պլանի» շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական գնահատման հաշվետվությունների և դրա փորձաքննական գործընթացի վերաբերյալ հանրային քննարկումներ /չորորդ փուլ/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ․ 011 22 02 18: