29.07.2022
«Սաֆարյան Շին» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Զովունի բնակավայրի 30-րդ փողոց 2-րդ նրբանցք N1 հասցեում նախատեսվող բազնաբնակարան բնակելի շենքերի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն՝ 2022թ. օգոստոսի 12-ին, ժամը 15։00-ին, Կոտայքի մարզի, Նաիրի hամայնքի Զովունի բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Սաֆարյան Շին» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Զովունի բնակավայրի 30-րդ փողոց 2-րդ նրբանցք N1 հասցեում նախատեսվող բազնաբնակարան բնակելի շենքերի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ․ 011 22 02 18: