03.06.2022
«ՄՈՒԼՏԻ ԳՐՈՒՊ ՍԹՈՈՒՆ» ՓԲ ընկերության ՀՀ Արարատի մարզի Արարատի տրավերտինների և կավերի հանքավայրի տրավերտինների Մուլտի գրուպ սթոուն տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն 2022թ. հունիսի 14-ին ժամը 16:00-ին Արարատ խոշորացված համայնքի Արարատի համայնքապետարանի շենքում տեղի կունենա «ՄՈՒԼՏԻ ԳՐՈՒՊ ՍԹՈՈՒՆ» ՓԲ ընկերության ՀՀ Արարատի մարզի Արարատի տրավերտինների և կավերի հանքավայրի տրավերտինների Մուլտի գրուպ սթոուն տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /երկրորդ փուլ/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: