ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
13.07.2022
«Վելլի բեյ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի Միկոյան փողոց 9/3 հասցեում նախատեսվող բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն՝  2022թ. հուլիսի 22-ին՝ ժամը 14:00-ին, Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Վելլի բեյ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի Միկոյան փողոց 9/3 հասցեում նախատեսվող բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: