ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
21.06.2022
«Մասդար Հայաստան» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Արագածոտնի մարզի Թալին համայնքի վարչական տարածքում «Այգ-1» արևային կայանի կառուցման և շահագործման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն 2022թ հուլիսի 1-ին, ժամը 14:00-ին Արագածոտնի մարզի Թալինի համայնքապետարանում, իսկ բնակավայրերում` Կաթնաղբյուրում ժամը-10:00, Աշնակում ժամը 11:00, Դաշտադեմում ժամը 12:00-ին վարչական ղեկավարների նստավայրերում կիրականացվի «Մասդար Հայաստան» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Արագածոտնի մարզի Թալին համայնքի վարչական տարածքում «Այգ-1» արևային կայանի կառուցման և շահագործման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտ վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ)։
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: