03.06.2022
Լիճքի ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի 8P հորատանցքից հանքային ջրի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն 2022թ. հունիսի 15-ին ժամը 11:00-ին Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Լիճք բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում կիրականացվի Գեղարքունիքի մարզի Լիճքի ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի 8P հորատանցքից հանքային ջրի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում /երկրորդ փուլ/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: