ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
12.07.2022
«Ջիէն Թրեյդ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղի 47/2 հասցեում ձեռնարկվող վարչական, արտադրական և պահեստային շինությունների կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն՝  2022թ. հուլիսիի 28-ին ժամը 10:30-ին, Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Ջիէն Թրեյդ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղի 47/2 հասցեում ձեռնարկվող վարչական, արտադրական և պահեստային շինությունների կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: