03.08.2022
«ՀԱՅԿ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Արագածոտնի մարզի Մաստարայի տուֆերի հանքավայրի «Հայք» տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն՝ 2022թ օգոստոսի 12-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Թալին համայնքի Մաստարա բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա՝ «ՀԱՅԿ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Արագածոտնի մարզի Մաստարայի տուֆերի հանքավայրի «Հայք» տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում (4-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում ( www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ․ 011 22 02 18: