ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
29.07.2022
«Հայգյուղնախագիծ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Ագարակ-Ոսկեվազ-Ոսկեհատ ջրագծի վերականգնման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն՝  2022թ. օգոստոսի 9-ին, ժամը 11:00-ին Աշտարակի   համայնքապետարանի շենքում  կիրականացվի՝ «Հայգյուղնախագիծ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Ագարակ-Ոսկեվազ-Ոսկեհատ ջրագծի վերականգնման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ)։ 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ․ 011 22 02 18: