ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
28.06.2022
«Հայգյուղնախագիծ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Ագարակ-Ոսկեվազ-Ոսկեհատ ջրագծի վերականգնման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն 2022թ հուլիսի 7-ին, ժամը 11:00-ին Աշտարակի համայնքապետարանի շենքում կիրականացվի «Հայգյուղնախագիծ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Ագարակ-Ոսկեվազ-Ոսկեհատ ջրագծի վերականգնման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ)։
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: