21.06.2022
«Հայգյուղշիննախագիծ» ՍՊԸ կողմից ներկայացված Շիրակի մարզի Սալվինազի ջրանցքի վերակառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն 2022թ . հունիսի 30-ին ժամը 15:00-ին Գյումրիի քաղաքապետարանի նիստերի դահլիճում կիրականացվի «Հայգյուղշիննախագիծ» ՍՊԸ կողմից ներկայացված Շիրակի մարզի Սալվինազի ջրանցքի վերակառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /2-րդ հանրային քննարկում/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: