ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
14.07.2022
Քաղաքացի Գևորգ Գևորգյանի կողմից ներկայացված, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի, Երևանյան 44 հասցեում նախատեսվող առևտրի կենտրոնի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն՝  2022թ հուլիսի 26-ին, ժամը 11։00-ին, Արմավիրի մարզի, Արմավիրի համայնքապետարանի շենքում (հասցե՝ ՀՀ Արմավիրի մարզ, ք.Արմավիր, Հանրապետության փող. 32) տեղի կունենա քաղաքացի Գևորգ Գևորգյանի կողմից ներկայացված, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի, Երևանյան 44 հասցեում նախատեսվող առևտրի կենտրոնի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: