ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
09.06.2022
«Գազավիկ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Գրիբոյեդովի փողոցի 48/6 հասցեում նախատեսվող բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի վերակառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն 2022թ. հունիսի  22-ին՝ ժամը 12:30-ին, Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Գազավիկ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Գրիբոյեդովի փողոցի 48/6 հասցեում նախատեսվող բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի վերակառուցման  շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում /2-րդ փուլ/ :
  Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: