ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
03.06.2022
«ՖԵՐՈ ԳՐՈՒՊ ԳՈԼԴ» ՍՊԸ կողմից փորձաքննության ներկայացված՝ Թուխմանուկի հանքային դաշտի տեղամասի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն 2022թ. հունիսի 15-ին ժամը 11:30-ին Ապարան խոշորացված համայնքի Լուսագյուղ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ՖԵՐՈ ԳՐՈՒՊ ԳՈԼԴ» ՍՊ ընկերության կողմից փորձաքննության ներկայացված՝ Արագածոտնի մարզի Թուխմանուկի հանքային դաշտի հարավարևելյան («Վլադ») տեղամասի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /երկրորդ փուլ/:  
 Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: