21.06.2022
«Էկո-կենտրոն» ՍՊ ընկերության Սասունիկի վարչական տարածքում գտնվող կոշտ կենցաղային թափոնների աղբավայրի գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն 2022թ հուլիսի 7-ին ժամը 11:00-ին Աշտարակ խոշորացված համայնքի Սասունիկ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Էկո-կենտրոն» ՍՊ ընկերության Սասունիկի վարչական տարածքում գտնվող կոշտ կենցաղային թափոնների աղբավայրի գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /երկրորդ փուլ/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: