25.07.2022
«Յունիոն» ՍՊԸ կողմից ներկայացված՝ Ձորագետի ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի հորատանցքից ջրի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն՝ 2022թ օգոստոսի 5-ին, ժամը 12:30-ին Լոռու մարզի Տաշիր համայնքի Սարատովկա բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենան «Յունիոն» ՍՊԸ կողմից ներկայացված՝ Ձորագետի ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի թիվ 2РЭ հորատանցքից ջրի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ (4-րդ քննարկում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: