ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
24.05.2022
«Կուպպեր մայն» ՍՊ ընկերության կողմից բնակավայրի տարածքում նախատեսվող կույտային տարալվացման եղանակով պղնձի կորզման արտադրության կազմակերպման նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն՝  2022թ հունիսի 8-ին ժամը 12:00-ին Շնող համայնքի Թեղուտ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Կուպպեր մայն» ՍՊ ընկերության կողմից բնակավայրի տարածքում նախատեսվող կույտային տարալվացման եղանակով պղնձի կորզման արտադրության կազմակերպման նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /երկրորդ փուլ/:  
  Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: