ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
17.06.2022
«Ավա գրանիտ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված Սյունիքի մարզի Աշոտաշենի հանքերևակման տարածքում կատարվելիք երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն 2022թհունիսի 29-ին ժամը 12:00-ին Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքի Մուծք բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում կիրականացվի «Ավա գրանիտ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված Սյունիքի մարզի Աշոտաշենի հանքերևակման տարածքում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով 2022-2023 թվականներին կատարվելիք երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում /երկրորդ փուլ/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: