ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
26.05.2022
«Լցոն» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Արմավիրի մարզի Արաքսի ավազի հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության ժամկետի երկարաձգման նպատակով շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հայտի վերաբերյալ


«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն՝  2022թ հունիսի 9-ին ժամը 11.30-ին Արմավիրի մարզի Արաքս համայնքի Արաքս բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենան «Լցոն» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Արմավիրի մարզի Արաքսի ավազի հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության ժամկետի երկարաձգման նպատակով շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հայտի վերաբերյալ հանրային ծանուցում և քննարկումներ (2-րդ քննարկում):
  Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: