21.06.2022
«Ադամանդ-Կ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Վայոց ձորի մարզի Ջերմուկի ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի «Սարահարթի» և «Կիրճի» տեղամասերի հորատանցքերից հանքային ջրի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն հուլիսի 4-ին, ժամը 12:00-ին Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարանում կիրականացվի «Ադամանդ-Կ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Վայոց ձորի մարզի Ջերմուկի ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի «Սարահարթի» և «Կիրճի» տեղամասերի թիվ 30/62, 24/62 և 2/61 հորատանցքերից հանքային ջրի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում (4-րդ փուլ)։
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: