ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
02.10.2025
«ԼԻ-ԱՆԻ ԴԱՅՄՈՆԴՍ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Աբովյան բնակավայրի 4-րդ միկրոշրջան 15/10 հասցեում բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի  դեկտեմբերի 28-ի N2343-Ն որոշման հավելվածի՝ 2025 թվականի հոկտեմբերի 17-ին՝ ժամը 12:00-ին, Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ղեկավարի նստավայրում (հասցեն՝ Աբովյան, Բարեկամության հրապարակ, 1 շենք) տեղի կունենա «ԼԻ-ԱՆԻ ԴԱՅՄՈՆԴՍ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Աբովյան բնակավայրի 4-րդ միկրոշրջան 15/10 հասցեում բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Աբովյանի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին  (հասցե՝ ք. Երևան,  Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am):  հեռ. 011 220 218